ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«Ի՞նձ ինչ, ուզում է թող ցիստեռներով խմի»

«Ի՞նձ ինչ, ուզում է թող ցիստեռներով խմի»
23.01.2013 | 14:58

Հրանտ Բագրատյանին խիստ նյարդայնացրել են էպոսագետ Վարդան Սեդրակյանի` իրեն հասցեագրված խոսքերը:
Հիշեցնենք, որ վերջինս ասուլիսում հայտարարել էր. «Մարդը 4700 շիշ կոնյակ է խմել ու հպարտությամբ պատմում է, թե որն է եղել ամենաթանկ կոնյակը: Նա պատրաստվում է նախագահ դառնալ ու եթերով ասում է, որ այդքան կոնյակ է խմել: Դուք հաշվեք, թե քանի տոննա սպիրտ է դա անում: Ի՞նձ ինչ, ուզում է թող ցիստեռներով խմի, բայց դա այն մարդն է, որը վարչապետ եղած ժամանակ նույնիսկ «Marlboro»-ի փող չուներ»:
Բագրատյանի շտաբն արձագանքել է` նկատելով, որ իրենց թեկնածուն հստակ զեկուցել է 15 տարվա ընթացքում ավելի քան երկուսուկես միլիոն դոլար աշխատավարձ ստանալու մասին: «Մարդը շուրջ 600 հազար դոլար եկամտահարկ է մուծել պետությանը, ի՞նչ «Marlboro»-ի մասին է խոսքը: Մի ուղղում, Հրանտ Բագրատյանը խոսել է ոչ թե կոնյակի, այլ ընդհանրապես ալկոհոլային խմիչքների հավաքածուի մասին: Սույն թեկնածուն արդյոք գիտակցո՞ւմ է, որ հավաքածուն վերաբերում է մինյոններին (25-50 գրամանոց շշերի մասին է խոսքը), արդյոք հասկանո՞ւմ է, որ Բագրատյանը դրանք հավաքել է հիմնականում «Պեռնո Ռիկար» ընկերությունում աշխատելու ընթացքում` ավելի քան 100 ձեռնարկություններ այցելելու կամ ցուցահանդեսներին մասնակցելու ժամանակ: Մնում է հարցնել` ո՞ւմ խաղերն եք խաղում, իշխանությա՞ն»,-ասված է շտաբի տարածած հայտարարությունում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3646

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ